|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15:46-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռյա Թազա գյուղի տարածքում հայտնաբերվել է ձեռքի նռնակ (առանց պայթուցիչի):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Ծաղկահովիտի բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են փորձաքննության: