|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Օգոստոսի 29-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ այրել են բակում կայանված իրենց ավտոմեքենան։
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները դեպքի վայրում հայտնաբերեցին բենզինի նմանվող հեղուկի և այլ դյուրավառ նյութի 3 շիշ։ Քաղաքացիներն այրվող «Օպելը» մարել էին իրենց ուժերով։ Ոստիկանները օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ ձեռնարկեցին։
Սեպտեմբերի 2-ին քաղաքացին կրկին ոստիկանություն ահազանգեց։ Այս անգամ անհայտ անձը հրկիզել էր տան մուտքի դուռը։
Շարունակելով կատարվածը բացահայտելուն ուղղված միջոցառումները՝ Մաշտոցի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ արարքը հնարավոր է կատարած լինի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի 47-ամյա բնակիչը։
Շուտով նա հայտնաբերվեց և դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել։ Կատարվում է քննություն։