|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վաշինգտոնում գործարկվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ միջուկային ծրագիրը: Այն ուղղված է միջուկային ինժեներիայի ոլորտում հետազոտություններին, հայտնում է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը:
Նշվում է` բացելով նոր ծրագրին նվիրված ժողովը` ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին դիմել է ուկրաինական և ամերիկյան համալսարանների առաջատար գիտնականներին և նշել այս ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ներուժի մասին:
Դեսպանի խոսքով` Ուկրաինան միջուկային էներգետիկայի ոլորտում հարուստ պատմություն ունի: Նա նշել է այս ոլորտին առնչվող 50 հայտնագործությունների մասին, որոնք դեսպանի խոսքով, «Ուկրաինան նվիրել է աշխարհին»: