|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության աշխատակիցները հուլիսի 30-ին՝ ժամը 01:07-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կանգնեցրել են «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3.2 խմ փայտանյութով: Վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման համապատասխան փաստաթուղթ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնեցին, որ մեքենան հանձնվել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանություն: «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ևս մեկ անգամ, հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և փայտանյութի տեղափոխումից»,-նշված է հաղորդագրության մեջ: