|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թբիլիսիի դատարանի որոշմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» նոր կուսակցության առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլին կալանավորվել է։ Այս մասին հաղորդում է վրացական «Առաջին ալիքը»: Նա մեղադրվում է Թբիլիսիում հունիսի 20-21-ին տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների կազմակերպման և դրանց մասնակցելու մեջ։ Դատարանի որոշումը հայտարարելուց հետո դատական նիստը շարունակվել է փակ ռեժիմով։
Նախօրեին Օքրուաշվիլիին մեղադրել էին պետական հեղաշրջման փորձի մեջ։ Այս գործով անցնում է 17 հոգի։