|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հուլիսի 9-ին Սպիտակ տանը Քաթարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, անդրադառնալով Իրանի՝ ուրանի հարստացման նորմերը գերազանցելու որոշմանը, Թեհրանին կոչ է արել «շատ զգույշ լինել». հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Մենք կտեսնենք, թե ինչ կլինի Իրանի հետ: Իրանն այժմ շատ վատ բաներ է անում եւ ավելի լավ է շատ զգույշ լինի: Դուք միայն մեկ պատճառով եք կարող զբաղվել ուրանի հարստացմամբ: Ես այդ պատճառը չեմ նշում, սակայն դա լավ պատճառ չէ: Խորհուրդ կտայի զգույշ լինել»,- ասել է ԱՄՆ նախագահը: