|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանը համարժեք պատասխաններ կտա ԱՄՆ-ի կողմից արվող բոլոր գործողություններին. այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին. հաղորդում է ТАСС-ը:
«Իրանի ժողովուրդը դիվանագիտությամբ է պատասխանում է դիվանագիտությանը, հարգանքին՝ հարգանքով, իսկ հարձակողականությանը՝ պաշտպանությամբ: Մի՞թե ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տարվող քաղաքականությունը կարելի է դիվանագիտություն անվանել»,- ասել է նա:
Այդկերպ նա արձագանքել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկի հայտարարությանն այն մասին, որ «ամերիկյան դիվանագիտությունն իրավունք չի տալիս Թեհրանին պատասխանել ռազմական ուժով»: