|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի պաշտոնական հրավերով` վաղը Ռուսաստան կմեկնի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Նա կմասնակցի հունիսի 18-19-ը Ուֆայում անցկացվող Անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչների միջազգային 10-րդ համագումարին: Համագումարի շրջանակում նախատեսված երկկողմ հանդիպումների ժամանակ կքննարկվեն համատեղ քաղաքական, ռազմական եւ անվտանգության նախաձեռնությունները՝ անվտանգության ոլորտի սպառնալիքների դեմ պայքարի եւ հնարավոր սպառնալիքները կառավարելու համար: