|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ-ը և Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանին սիրիական հակամարտության կարգավորման հարցով առաջարկ անել: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է արաբական Asharq Al-Awsat-ը` իր արևմտյան դիվանագիտական աղբյուրներին հղումով:
Տեղեկության համաձայն` նրանք պատրաստ են ճանաչել Բաշար Ասադի իշխանությունը և չեղարկել սիրիական իշխանությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, եթե ՌԴ-ն զսպի այդ երկրում Իրանի ազդեցությունը:
Նշենք, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը հունիսի վերջին մտադիր են հանդիպել Երուսաղեմում և քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր: