|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծը կարգավորում է հանրային կյանքի մի շարք ասպեկտներ:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ չի կարող ժամկետներ ասել, թե նախագիծը երբ կներկայացվի կառավարության և Ազգային ժողովի քննարկմանը: «Եթե իմ ցանկությունով լիներ, վաղուց արգելած կլինեինք ծխելը , բայց կա կառավարություն, որը կոլեգիալ մարմին է, և հետո նաև Ազգային ժողով: Մեր մասով օրենքի նախագիծը պատրաստ է: Կա դիմադրություն մեր որոշ գործընկերների կողմից, որը մենք փորձում ենք հաղթահարել՝ որոշ շտկումներ անելով, որոշ ավելի լուրջ հիմնավորումներ տալով։ Դրանից հետո այն կներկայացվի Ազգային ժողով»,- ասաց նախարարը:
Թորոսյանի խոսքով՝ նախագծի համաձայն՝ ծխելը ոչ միայն արգելվելու է փակ, այլև կիսափակ տարածքներում, կանգառներում, շքամուտքերում, հանրային տրանսպորտում:
Նախագծում կան ծխախոտի ցուցադրության, մարքեթինգային, վաճառքի սահմանափակումներ: