|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Քիչ առաջ հայտնել էինք, որ Ավստրիայի կանցլեր առաջին անգամ կարող է կին նշանակվել:
Ավստրիական ԶԼՄ-ների տեղեկությունը հաստատվեց. երկրի նախագահը որպես ժամանակավոր կանցլեր է նշանակել Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահ Բրիգիտե Բիրլյայնին. հայտնում է РИА Новости-ն:
Սեբաստիան Կուրցի կառավարությունը երեքշաբթի պաշտոնանկ արվեց` սկանդալային տեսագրության հետ կապված:
Հիշեցնենք, որ խորհրդարանը անվստահություն էր հայտնել Կուրցին: Ավելի վաղ Spiegel և Sueddeutsche Zeitung պարբերականներ, իրենց տրամադրության տակ գտնվող տեսանյութին հղումով, հայտնեցին, որ արդեն նախկին փոխկանցլեր Հայնցե Քրիստիան Շտրախեն 2017-ին քննարկել է ենթադրաբար ռուսաստանցի Ալյոնա Մակարովայի հետ նրա կողմից ավստրիական Kronen Zeitung պարբերականի գնումը, որպեսզի օժանդակություն ստանա նախատեսվող ընտրությունների ժամանակ: