|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանն առևտրային համաձայնագրի շատ շահավետ տարբերակ են ունեցել, սակայն Պեկինը որոշել է չեղարկել ամեն ինչ։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով Fox News-ին:
«Մենք նպաստավոր գործարք ունեինք, բայց նրանք դա փոխեցին։ Ես էլ ասացի՝ շատ լավ, մենք կհարկենք նրանց արտադրանքը»,- ասել է ԱՄՆ նախագահը` հավելելով, որ չինական արտադրանքի համար սահմանված` ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը տարբեր ընկերությունների դրդում են արտադրությունը Չինաստանից Ասիայի այլ երկրներ տեղափոխել։