|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԵՄ երկրները միասնական են իրանական միջուկային գործարքին աջակցելու հարցում, սակայն լուրջ տարաձայնություններ ունեն տարածաշրջանում Իրանի դերի հետ կապված: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԱԳՆ ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից առաջ: Նա հաստատել է, որ ԵՄ ԱԳ նախարարներն այսօր առանձին նիստ կնվիրեն Իրանին. հայտնում է ТАСС-ը:
«Թեև մենք լուրջ տարաձայնություններ ունենք Իրանի տարածաշրջանային դերի հարցում, մենք հավատում ենք, որ Թեհրանի հետ երկխոսությունը դրանք լուծելու և բարդ տարածաշրջանում լարվածության աճից խուսափելու միակ միջոցն է»,- ասել է Մոգերինին: