|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեկ՝ ուշ երեկոյան, անակնկալ այցով եղել է Բաղդադում. հայտնում է BBC-ն:
Պոմպեոն Իրաքի նախագահի եւ վարչապետի հետ քննարկել է այդ երկրում տեղակայված ԱՄՆ ԶՈւ ստորաբաժանումնների անվտանգության եւ Իրանի հովանավորությունը վայելող շիա աշխարհազորայինների հետ կապված հարցեր:
Բաղդադը լքելուց հետո ԱՄՆ պետքարտուղարը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Իրաքի ղեկավարությանը ներկայացրել է Իրանի կողմից նկատվող այն ակտիվությունը, որը հնարավոր «լարվածություն» է մատնանշում։