|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վրաստանի և Ադրբեջանի միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ կվերսկսվի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին. հայտնում է Haqqin.az-ը` «Ռուսթավի-2»-ին հղումով:
«Մենք ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել ենք, որ մոտ ժամանակներս կվերսկսվեն վրաց-ադրբեջանական սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքները, իսկ Դավիթ-Գարեջի վանքի առանձին հատվածներում տեղաշարժը կլինի անխոչընդոտ` հաշվի առնելով առկա պրակտիկան»,- մասնավորապես ասել է նա: