|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի 34%-ի վերաբերյալ կան տարաձայնություններ: Այս մասին, ըստ haqqin.az-ի, հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն:
Գերատեսչությունը նշել է, որ սահմանազատման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, արդեն ճշգրտվել է սահմանների 66%-ը: Ներկա պահին թարմացվում է սահմանազատման ուղղությամբ աշխատանքներ տանող հանձնախմբի կազմը, և շուտով կվերսկսվեն բանակցությունները: Դեռևս գործում են ԽՍՀՄ ժամանակներից մնացած սահմանագծերը: Աշխատանքներն իրականացվում են 1995 թվականից: