|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հոսպիտալացվել է սրտի նոպայի պատճառով: Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում անելով պորտուգալական ԶԼՄ-ներին:
37-ամյա դարպասապահն այսօր առավոտյան մարզումից հետո իրեն վատ է զգացել, ինչից հետո տեղափոխվել է Պորտուի հիվանդանոց: Նշվում է, որ այս պահին ֆուտբոլիստի վիճակը կայուն է. կյանքին վտանգ չի սպառնում:
Սպասվում է, որ Կասիլյասը բաց կթողնի առաջնության մնացած հատվածը: