|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի և ՀՅԴ Հայ դատի Շվեդիայի հանձնախմբի հրավերով ապրիլի 23-25-ը Հայաստան էր ժամանել Շվեդիայի Սոդերթելիե քաղաքի քաղաքապետ տիկին Բուել Գոդները։
Երեկ Ծիծեռնակաբերդ այցելությամբ և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպմամբ ավարտվեց երկօրյա հագեցած օրակարգը, որի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել և երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ է քննարկվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, Սևանի քաղաքապետարանում։ Լավ հիմքեր են նախապատրաստվել Շվեդիայի Սոդերթելիե և Հայաստանի Սևան քաղաքների միջև կայուն համագործակցություն սկսելու համար՝ ընդգրկելով երկկողմ հետաքրքրության փոխադարձ միջոցառումների լայն շրջանակ։