|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այս պահին Ֆրանսիայի Ստրաբուրգ քաղաքում, որը համարվում է Եվրախորհրդի պաշտոնական նստավայրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդն իրենց հանդիպումից հետո պատասխանում են լրագրողների հարցերին:
ՀՀ վարչապետը նախևառաջ անդրադարձավ օրերս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, Փաշինյանը մասնավորապես նշեց. «Ես չեմ կարծում, որ այստեղ կա հակասություն: Սա իրավիճակի մեկնաբանման խնդիր է, քանի որ դուք գիտեք, որ մեր միակ առաջարկը միմյանց ուժով սպառնալը դադարեցնելն է: Մենք կարիք ունենք սպառնալիքի կիրառումը դադարեցնել: Մեր առաջարկն է` հասարակություններին պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի մեր գործընկերները կքննարկեն սա, և երբ նրանք անեն դա, մենք կունենանք ամբողջովին այլ իրավիճակ»:
Հավելենք նաև, որ աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում։