|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանական հանրությունը քննարկումներ չի ծավալում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ, ինչը չի կարող նպաստել ժողովուրդների խաղաղության նախապատրաստման գործընթացին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
«Մենք մեկ շաբաթ է` տարբեր հարթակներում բավական ակտիվ քննարկում ենք թե' համանախագահների հայտարարությունը, թե' Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը, և ես հետևում եմ ադրբեջանական արձագանքներին` ընդհանրապես քննարկում չի ծավալվում: Սա ցույց է տալիս այն հսկայական անջրպետը, որ կա երկու հանրությունների միջև: Պատրաստել խաղաղության, նշանակում է ծավալել քննարկում: Դրանք մեզ մոտ ծավալվեն են, գրեթե, միշտ, իսկ Ադրբեջանում այդ քննարկումները լիարժեքորեն բացակայում են»,- ասաց Հայրապետյանը: