|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մեղրիի տարածքում տեղակայված` ՀՀ ՊՆ զորամասերից մեկում գրանցված միջադեպի փաստի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյան:
«Գորիսի դատախազ Սերգեյ Խաչատրյանի կողմից հարուցվել է երկու քրեական գործ: Մեկ գործ հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, մյուսը` ՀՀ ՔՕ-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասաց նա:
Քրեական գործերը հարուցվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու և իշխանությունը չարաշահելու հատկանիշներով: