|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Իրանի իր գոծընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում, կարևորել է Իրանի հետ կառուցողական երկխոսության ծավալումը: Այս մասին ասած է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Սիրիայի եւ Եմենի հիմնախնդիրների քաղաքական կարգավորման նպատակով, անհրաժեշտ է Իրանի հետ կառուցողական երկխոսություն ծավալել»,- ասել է Մաասը:
Գերմանիայի ԱԳ նախարարն անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրին, նշել է, որ քանի դեռ Իրանը կատարում է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, ԵՄ-ն շարունակելու է հավատարիմ մնալ գործարքին:
Հանդիպման ընթացքում երկու գործընկերները քննարկել են երկկողմ հարաբերություններին, Միջուկային գործարքին, ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի ֆինանսավորման հատուկ մեխանիզմին եւ տարածաշրջանային ու միջազգային հիմնախնդիրներին վերաբերող թեմաներ: