|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ֆրանսիան մտադիր է հանդես գալ «Հյուսիսաին հոսք-2»-ի դեմ Եվրահանձնաժողովում շուտով կայանալիք քվեարկության ժամանակ: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է Süddeutsche Zeitung-ը` երկրի կառավարական շրջանակներում աղբյուրներին հղումով:
«Մենք չենք ցանկանում մեծացնել կախվածությունը Ռուսաստանից և դրանով վնասել ԵՄ այնպիսի երկրների շահերին, ինչպիսիք են Լեհաստանը և Սլովակիան»,- ասել է աղբյուրը:
Գազամուղի դեմ հանդես գալով` Ֆրանսիան գնում է նախագծին կողմ արտահայտված Գերմանիայի դեմ: