|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին և ԵՄ պետություններին երկակի չափորոշիչներ կիրառելու մեջ և «ոչ իրավական» անվանել նրանց` Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին որպես երկրի նախագահ ճանաչող որոշումը. հայտնում է РИА Новости-ն:
«Վենեսուելան ձեր գործի՞քն է: Այնտեղ նախագահն ընտրվել է ընտրությունների միջոցով, ի՞նչ իրավունք ունեք ուրիշին նշանակելու: Իսկ ո՞ւր մնաց ժողովրդավարությունը, մի՞թե դա կարելի է ընդունել: Եվ ԵՄ-ն անմիջապես հայտնվեց: Դուք խոսում եք ժողովրդավարության մասին, սակայն հանդես եք գալիս ոչ իրավական որոշման օգտին: Մենք չենք ընդունում այն աշխարհը, որտեղ ճիշտ է նա, ով ավելի ուժեղ է, մենք դեմ ենք նման իմպերիալիստական դիրքորոշմանը»,- ասել է Էրդողանը Անկարայում ելույթ ունենալիս: