|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյի հետ: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է Սպիտակ տունը:
ԱՄՆ նախագահը շնորհավորել է Գուաիդոյին նախագահի պաշտոնում աշխատանքը սկսելու կապակցությամբ:
Հեռախոսազրույցն իր թվիթերյան էջում մեկնաբանել է նաև Գուաիդոն: «Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազանգը: Նա կրկին հայտնեց ժողովրդավարության հասնելուն ուղղված մեր աշխատանքին իր լիարժեք աջակցության մասին», - գրել է նա:
Կողմերը պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները: