|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վենեսուելայի ընդդիմադիր ուժերը կուլիսների հետևում բանակցում են Ազգային ԶՈՒ հրամանատարության այն ներկայացուցիչների հետ, որոնք համակրում են իրենց` փորձելով հասնել նախագահ Նիկոլաս Մադուրոյի հեռանալուն: Այդ մասին The Washington Post-ի հետ զրույցում ասել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որը հունվարի 23-ին իրեն երկրի նախագահ է հռչակել:
«Մենք բանակցում ենք կառավարության պաշտոնատար անձանց` զինվորականների և քաղաքացիական անձանց հետ: Մենք նրանց հետ հանդիպումներ ենք ունենում` առանց դրա վրա ուշադրություն հրավիրելու»,- ասել է նա: