|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վենեսուելայում ընդդիմությունը չի ընդունում սահմանադրական ասամբլեայի ընտրությունների արդյունքները։ Ընտրություններն անցել են դաժան բախումներով։ Սահմանադրական ասամբլեան իրավունք կունենա փոխել Սահմանադրությունը, ազատ արձակել կոնգրեսը։ 8 միլիոնից ավել մարդ է մասնակցել քվեարկությանը, որը կազմում է քվեարկողների 41,5 տոկոսը։ Մինչդեռ ընդդիմությունը այլ թվեր է ներկայացնում՝ պնդելով, որ քվեարկությանը չեն մասնակցել քվեարկելու իրավունք ունեցողների 88 տոկոսը։