|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործըկերոջ` Մեվլութ Չավուշօղլուի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Վենեսուելայում ստեղծված քաղաքական ճգնաժամի եւ զարգացող իրադարձությունների վերաբերյալ:
Նրանք անդրադարձել են նաեւ տարածաշրջանային իրադարձություններին՝ երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի հարաբերությունների ֆոնին` կարեւորելով երկկողմ համագործակցությունը՝ տարածաշրջանային եւ միջազգային կայունության եւ անվտանգության ապահովման նպատակով: