|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանը (նստավայրը՝ Թեհրան):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանի դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը և որակական նոր մակարդակի կբարձրացնի փոխշահավետ համագործակցությունը:
Հանրապետության նախագահը և դեսպան Շտայնմանն առանձնահատուկ ընդգծել են Ուրուգվայի հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր ոլորտներում և կամրջող դերը երկու պետությունների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: