|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Դամասկոսի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով յոթ երեխա է զոհվել: Այդ մասին հունվարի լույս 23-ի գիշերը հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության աղբյուր:
«Յոթ երեխա է զոհվել ալ Մանախլիայի շրջանում բռնկված հրդեհի պատճառով»,- ասվում է Syria TV հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Սոցցանցերում զետեղված տեղեկատվության համաձայն՝ հրդեհը բռնկել է Դամասկոսի պատմական հին քաղաքի շենքերից մեկի երկու հարկերում` էլեկտրահաղորդագծի միակցման պատճառով: Ժամանած հրշեջները մարել են կրակը: