|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հավաստիացրեց, որ շաքարավազ ներկրողներն ավելացել են: Նրա խոսքով` չնայած այդ հանգամանքին, շուկայում կա մեկ այլ խնդիր` շուկան և սպառումը մնացել են նույնը:
«Արդյո՞ք ՀՀ շուկան այնքան մեծ է, որ տարիների ընթացքում այդ ոլորտում մենաշնորհ ունեցողը տնտեսական մրցակցության առումով հոժարակամ ուզենա կիսել իր դիրքն այլ տնտեսվարողների հետ: Բնականաբար` ոչ, քանի որ ՀՀ-ում այժմ գործում են տնտեսվարության համահավասար սկզբունքներ: Տեսեք` շուկան նույնն է, սպառումը չի փոխվել, և շուկայում կարող են հայտնվել նոր խաղացողներ: Սակայն մենք մտածում ենք` ինչպիսի պայմաններ ստեղծենք, որ սպառումն ավելանա, որ ներկրվող շաքարն օգտագործվի որպես հումք արտադրության համար, որը կարտահանվի Հայաստանից դուրս»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Նա հավելեց, որ ֆորմալ առումով կարող են հայտարարել` մենաշնորհ չկա, բայց տարիներ շարունակ մենաշնորհային դիրք ունենալու հետևանքները դեռևս չենք թոթափել: