|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ 7-րդ գումարման ԱԺ պատգամավորներին մանդատների հանձնման արարողությունը:
Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ պատգամավորներին մանդատները հանձնում են ընտրողները: Առաջին մանդատը հանձնեց ամենածեր ընտրողը` 103-ամյա Բավական Փիլոյանը: Այդ մանդատը «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանինն էր: Իսկ վերջին մանդատը հանձնեց ամենաերիտասարդ ընտրողը, որի 18 տարին լրացել էր հենց ընտրության օրը` դեկտեմբերի 9-ին: Նրա հանձնած մանդատը ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանինն էր:
Մյուս պատգամավորներին էլ մանդատները հանձնեցին յուրաքանչյուր ընտրատեղամասից երկուական ընտրող: