|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԵՄ-ն համաձայնել է օրինականացնել Իրանի հետախուզական ծառայության դեմ պատժամիջոցները Եվրոպայի տարածքում սպանություն իրականացնելու նպատակով դավադրություններ կազմակերպելու համար: Այդ մասին հայտնել է Դանիայի ԱԳՆ ղեկավար Անդերս Սամուելսենը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Դանիան ավելի վաղ հետ է կանչել Թեհրանից իր դեսպանին` երկրում իրանական հատուկ ծառայությունների անօրինական գործունեության պատճառով: Դանիայի հետախուզության ծառայության ղեկավարը հայտարարել էր, որ իրանական հատուկ ծառայությունները մահափորձ էին նախապատրաստում Դանիայի տարածքում: Թեհրանը հերքել է բոլոր մեղադրանքները: