|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արդեն հայտնել ենք, որ Բելառուսի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել մինչև նոր տարի` կայացնելու այն որոշումները, որոնք հրատապ են: Բանակցությունները տևել են 4 ժամ:
«Դոյչե վելե»-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ հանդիպմանը հետևած` Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտի և ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովի հայտարարություններից հետևում էր, որ կողմերը պայմանավորվել են մոտեցնել դիրքորոշումները «բոլոր հարցերում»:
Սիլուանովի խոսքից պարզ է դարձել, որ Լուկաշենկոյին չի հաջողվել հասնել մատակարարվող գազի գնի փոփոխմանը 2019-ին: