|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Եվանգելոս Ապոստոլակիսն անդրադարձել է նախօրեին Էգեյան ծովում գրանցված դեպքին, երբ թուրքական բանակի մի քանի կործանիչներ խախտել են Հունաստանի օդային տարածքը և անցել հունական կղզիների վրայով․ տեղեկացնում է Ulusal-ը։
«Եթե նրանք մոտենան մեր կղզիներին, մենք նրանց կոչնչացնենք: Մեր կառավարությունը նույնպես նման դիրքորոշում ունի: Եթե մենք ստիպված լինենք պատերազմել, ինչը չենք ցանկանում, ապա կպատերազմենք ու կապավինենք մեր ուժերին: Սակայն չենք հավատում, որ Թուրքիան կգնա դրա քայլին»,- հայտարարել է հույն զինվորականը։