|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ճապոնիայի կառավարությունն ընդունել է երկրի` մոտակա 10 տարիների պաշտպանական ծրագիրը, որ ներառում է տիեզերական և կիբերտարածության պաշտպանության համար ստորաբաժանումների ստեղծում, ինչպես նաև ռոբոտների և արհեստական ինտելեկտի կիրառման ընդլայնում. հայտնում է РИА Новости-ն:
Փաստաթղթում նշվում է, որ ցածր ծնելիության և բնակչության թվի նվազման պայմաններում պաշտպանունակության ամրապնդումը և պահպանումն ավելի քան երբևէ պահանջում է կադրային հիմքի ամրապնդում, ինչի հետ կապված անհրաժեշտ է արհեստական ինտելեկտի կիրառում:
Զորքերի հատուկ ստորաբաժանումները նախատեսված են կիբերտարածաությունում գրոհները կանխելու համար: