|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արևմտյան իրավապաշտպանները և մամուլն ազնվության բացակայություն են ցուցադրում` տարբեր կերպ վերաբերվելով Ֆրանսիայում և Թուրքիայում տեղի ունեցած ցույցերին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է РИА Новости-ն:
«Այն իրավապաշտպանները, որոնք ակտիվորեն աշխատում էին Գեզի այգում ցույցերի ժամանակ, Փարիզում լռում են, նրանք խուլ են, կույր և համր: Համաշխարհային ԶԼՄ-ները օբյեկտիվ կերպով չեն ցույց տալիս այն, ինչ կատարվում է Ֆրանսիայում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում շարունակվում են «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների ցույցերը: