|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներն ու դրանց ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև գրանցված բախումները. տեղեկացնում է Sozcu-ն:
«Ներգաղթյալների ու իսլամի դեմ ատելություն սերմանողներն ընկան իրենց իսկ փորած փոսը: Ժամանակին թուրք ոստիկանների գործողությունները դատապարտող Արևմուտքն այսօր ինքն է բռնություն կիրառում իր քաղաքացիների հանդեպ: Տեսեք`ինչ օրն են ընկել: Մեր ոստիկաններին ծաղրողները պնդում էին, որ մեր թուրք ոստիկանները տանջում են իրենց ժողովրդին, տեսեք, թե հիմա իրենց ոստիկաններն ինչեր են անում»,- ասել է Էրդողանը` հավելելով, որ Եվրոպան տապալել է ժողովրդավարությունը: