|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր Թբիլիսիի կենտրոնական հրապարակում են հավաքվել մի քանի հազար մարդ` բողոքելու նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Բողոքի ցույցը նախաձեռնել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող ընդդիմության թեկնածու Գրիգոլա Վաշաձեն, ով հավաքել էր 800 հազար ձայն: Մատնացույց անելով ընտրախախտումները, Վաշաձեն այդ ընտրությունները անվանել է քրեական ֆարս` հրաժարվելով ընդունել մրցակցի` Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը:
Վաշաձեն հայտարարել է նաև, որ փորձելու են վիճարկել ընտրությունների արդյունքները` դատարանում: Վաշաձեն կարծում է, որ ընտրությունները ուղեկցվել են բազաթիվ ընտրախախտումներով` ընտրողներին վախեցնելով ու նրանց գնելով: