|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տրամադրված է աշխատել, սակայն հարկավոր է գտնել հատման կետեր: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումի ժամանակ` խոսելով ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին. հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև հույսն է հայտնել, որ կկարողանա խոսել Թրամփի հետ Արգենտինայում` «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում:
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը չէր բացառել, որ հանդիպում չի լինի` կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ:
Ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ուկրաինական նավերը խախտել են ՌԴ-ի սահմանը և ձերբակալվել: