|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուս հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունները 2012-ից 2014-ը ընկած ժամանակահատվածում քաղաքականապես մոտիվացված են եղել, ՌԴ իշխանությունները խախտել են ընդդիմադիր գործչի իրավունքները: Նման վճիռ է կայացրել ՄԻԵԴ-ի Մեծ Պալատը. հայտնում է Евронюз-ը:
«Եվրոպական դատարանը ընդունել է, որ իմ ձերբակալությունները, հետապնդումները քաղաքականապես մոտիվացված են եղել: Այս որոշումը կարևոր է ոչ միայն ինձ համար, այլև ՌԴ այլ բնակիչների, որոնք ամեն օր ձերբակալվում են»,- ասել է ընդդիմադիրը:
Սա ՄԻԵԴ-ի առաջին նման վճիռն է ՌԴ-ի նկատմամբ` 2004-ից ի վեր: