|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կամերունում առևանգված 78 երեխաները և վարորդն ազատ են արձակվել. հայտնում է ru.euronews.com-ը: Անհայտ անձինք դեռևս իրենց մոտ են պահում դպրոցի տնօրենին և մեկ ուսուցչի: Հայտնի է, որ երեխաների համար գումար չի վճարվել:
Հիշեցնենք, որ դեռ հայտնի չէ` ով է կանգնած կատարվածի հետևում: Կամերունի իշխանությունները մեղադրում են անջատողականներին, սակայն երկրի խոշորագույն անջատողական խմբավորումը հերքել է իր մասնակցությունը կատարվածին:
Որոշ տեղեկությունների համաձայն` առևանգիչներին գումար հարկավոր չէ: Նրանք պահանջում են փակել դպրոցները, որտեղ երեխաներին կրթում են ֆրանսերեն լեզվով: