|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու Մեծ Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել:
Ըստ Armenianorthodoxchurch-ի` զրույցի ընթացքում Բակո Սահակյանը կրկին շնորհավորել է Վեհափառին ձեռնադրման 50-ամյակի առիթով:
Հեռախոսազրույցը նաև առիթ է հանդիսացել խորհրդակցելու Արցախի Հանրապետության ներկայիս վիճակի մասին։ Նորին սրբությունը հերթական անգամ շեշտել է Սփյուռքի և ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ամուր կապվածությունը Արցախի անկախության ու ծաղկման բոլոր աշխատանքներում։
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամյակի առիթով ուղերձ էր հղել: