|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է տեղեկությունը, թե պատրատասվում է դառնալ Երևանի փոխքաղաքապետ:
«Հարգելի ընկերներ (և ոչ միայն), լրագրող գործընկերներիս նոր զանգերը կանխելու համար տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու։ Ավելին, դեռևս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Ներկայումս իմ գործընկերների հետ պատրաստվում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին, որպեսզի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պես խորհրդարանական ընտրությունները ևս լինեն ազատ, արդար և թափանցիկ»,- գրել է նա: