|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու կողմնակի հետևանքը կլինի այն, որ կասկածի տակ կդրվի ապագա խորհրդարանի լեգիտիմությունը: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ նրա` քանի դեռ հեղափոխական էյֆորիան գերիշխում է, այդ մասին քիչ են խոսելու, բայց դրա անցնելուց հետո լեգիտիմության թեման անընդհատ կբարձրացվի: «Ենթադրում եմ, որ արդեն 1-2 տարուց կգերիշխեն խոսակցություններն այն մասին, որ նոր խորհրդարանը չի արտացոլում հասարակության շրջանում առկա իրական տրամադրություններն ու ընտրված է ոչ լեգիտիմ կերպով, քանի որ նախորդը լուծարվել է աննախադեպ ճնշման տակ, և հարկավոր է նոր ընտրություններ անցկացնել»,- ասել է Քոչարյանը: