|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Փարիզի Հաշմանդամների տանը տեղի է ունենում աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրին հրաժեշտի արարողությունը: Հրավիրված են Ֆրանսիայի նախկին նախագահները, քաղաքական գործիչները, նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ ու մշակութային աշխարհի մարդիկ: Ազնավուրի ընտանիքի ցանկությամբ նրա հիշատակի արարողությունը տեղի է ունենում «սթափ և արժանապատիվ» պայմաններում` առանց մարդկանց հսկայական ներկայության:
Արարողությանը ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տիկնոջ հետ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` տիկնոջ հետ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենալու արարողության ժամանակ: Հնչելու են Ֆրանսիայի և Հայաստանի օրհներգերը: