|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Միութենական պետության սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործողությունները. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ու Պուտինն ուրբաթ մասնակցել են Տաջիկստանում անցկացված` ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:
Լուկաշենկոն մանրամասներ չի ներկայացրել զրույցից, սակայն նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անվտանգության ոլորտում գերիշխող են նաև այլ՝ ռազմական գործոնները, որոնք քննարկվել են Դուշանբեում:
«Ուկրաինայի արևելքի, Մերձդնեստրի, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցերը: Մենք պետք է ինչ-որ կերպ կազմակերպվենք ու քանդենք այդ և շատ այլ, գորդյան հանգույցները»,- հավելել է նա: