|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Չինաստանի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերվել է շտապօգնության 200 մեքենա, այդ թվում` շտապօգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաներ, որոնցից 49-ն այսօր ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին:
Երևանի քաղաքապետարանի առողջապահական բաժնի ղեկավար Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արդյունքում` Երևան քաղաքը 35-ի բրիգադի փոխարեն կսպասարկի շտապօգնության 42 բրիգադ: «Շտապօգնության մեքենաները հագեցած են արդի պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով և պարագաներով, ինչն էլ իհարկե կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի էլ ավելի բարձրացմանը: Եղեք առողջ»,- գրել է նա:
