|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձավ սահմանին տիրող իրավիճակին: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է: Բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է օրերս պայմանագրային զինծառայողի զոհվելուն, Դավիթ Տոնոյանը նշեց, որ հակառակորդի կողմից թիրախավորված կրակ է եղել:
Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները Տավուշում են, հնարավո՞ր է լարվածությունը պայմանավորված է նաև այս հանգամանքով: Տոնոյանը պատասխանեց՝ ոչ: Նաև նշեց, որ ոստիկանական ուժերից վիրավորներ չկան: