|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է չինացի գործարար Ջեկ Մային, որ մտադիր չէ թոշակի գնալ: Այդ մասին պատմել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Россия 1-ին տված հարցազրույցում:
Զրույցը տեղի է ունեցել Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում, երբ Պուտինը հանդիպել է ռուսաստանցի և օտարերկրյա գործարարների հետ:
Ըստ Պեսկովի` Պուտինը հետաքրքրվել է` արդյո՞ք Ման մտադիր է թոշակի գնալ, չէ՞ որ նա դեռ այնքան էներգիա ունի, ինչին ի պատասխան` Ման ասել է. «Եվ դա խոսում է նախագահը, ով արդեն 65 տարեկան է»: «Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ և նման միտք չունեմ»,- պատասխանել է Պուտինը: